Արտաքին 4 տարի առաջ - 09:18 28-12-2021

Բայդենը ստորագրել է 2022 թվականի ԱՄՆ ռազմական բյուջեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2022 թվականի ԱՄՆ ռազմական բյուջեն։ Ինչպես նշում է Daily Mail-ը, այն կազմել է 768 մլրդ դոլար: Ընդ որում, դրանում ներառված են Ուկրաինային ռազմական օգնության և Չինաստանին հակազդելու ծախսերը։

Օրինագիծը ներառում է նաև ԱՄՆ զինվորականների աշխատավարձի 2.7%-ով բարձրացումը և ՌԾՈՒ ինքնաթիռների և նավերի գնումների ավելացումը, ինչպես նաև սահմանում է Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքների դեմ պայքարի ռազմավարությունը:

Ուկրաինայի զինված ուժերին օգնելու համար նախատեսվում է 300 մլն դոլար, իսկ Խաղաղօվկիանոսյան զսպման նախաձեռնության համար՝ 7.1 մլրդ դոլար։

Հատկանշական է, որ վերջնական բյուջեն, որը հաստատվել է Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից, 25 միլիարդ դոլարով ավելի է, քան ի սկզբանե խնդրել էր Բայդենը, և 5%-ով ավելի, քան 2021 թվականի բյուջեն։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
23:18 Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբ
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին

Ձեզ գուցե հետաքրքրի