Արտաքին 4 տարի առաջ - 15:29 27-12-2021

Իսրայելում թռչնագրիպը սպանել է ավելի քան 2000 կռունկների

Թռչնագրիպի (H5N1) բռնկումը Իսրայելում սպանել է ավելի քան 2000 կռունկների։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։

Բացի երկու հազար արդեն սատկած թռչուններից, ենթադրվում է, որ առնվազն 10 հազարը վարակվել են, հայտարարել է Իսրայելի Բնության և զբոսայգիների վարչության մասնագետ Օհադ Հացոֆը:

Չնայած այն բանին, որ վիրուսը վարակում է երկիրը ամեն տարի, ներկայիս բռնկումը շատ ավելի ուժեղ է, քան անցյալ տարիներին։ Մասնագետները ներկայումս սպանված կռունկների թիվը բնութագրում են որպես «բացառիկ»։

Ամեն տարի հոկտեմբերից սկսած Իսրայել է ժամանում մոտ 100 հազար վայրի կռունկ։ Դա նրանց կանգառներից մեկն է դեպի Աֆրիկա իրենց միգրացիայի ճանապարհին, հիմնականում նրանք ժամանում են Հուլայի հովիտ: Այս պահին այնտեղ դեռ մնում է մոտ 40 հազար թռչուն։

Բացի դրանից, Իսրայելի գյուղատնտեսության նախարարության հաղորդմամբ՝ թռչնագրիպ է հայտնաբերվել հավերի մի շարք պոպուլյացիաներում Իսրայելի հյուսիսում: Նախարարությունը կասեցրել է տուժած տնտեսություններից ձվի վաճառքը։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան