Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:19 27-12-2021

Իտալիայում պարզել են, որ հինգ ամիս անց պատվաստանյութերի արդյունավետությունը նվազում է 40%-ով

Իտալիայի Առողջապահության բարձրագույն ինստիտուտը պարզել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը հինգ ամիս հետո նվազում է 40%-ով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պատվաստումների ցիկլի ավարտից 150 օր անց դեղամիջոցների հիվանդության կանխարգելման արդյունավետությունը նվազում է 71.5%-ից մինչև 30.1%»,- հայտնում են գիտնականները։

Նշվում է, որ պատվաստանյութը հիվանդության ծանր ընթացքը կանխարգելելու արդյունավետությունը 92.7%-ով պահպանում է ավելի քան հինգ ամիս առաջ պատվաստվածների և 82.2%-ով՝ ավելի քան 150 օր առաջ պատվաստվածների համար։