Արտաքին 4 տարի առաջ - 15:09 26-12-2021

Թալիբները փնտրում են աֆղանների, ովքեր օգնել են Բրիտանիային․ The Independent

Բրիտանական The Independent թերթը գրել է բրիտանացի զինվորականներին օգնած հազարավոր աֆղանցիների մասին, որոնք երկրում մնացին թալիբների իշխանության գալուց հետո և այժմ ստիպված են թաքնվել։

Հրատարակությունը նշում է, որ այդ մարդիկ Միացյալ Թագավորությունում ապաստան ստանալու իրավունք ունեն Աֆղանստանի տեղափոխությունների և աջակցության քաղաքականության համաձայն, սակայն չեն կարող դա կիրառել։

Նախկին թարգմանիչները լրագրողներին ասել են, որ իրենց ստիպել են թաքնվել նոր իշխանություններից։

«Մենք մնացինք Հիլմենդում հարազատների մոտ: Ռիսկը մեծ է։ Այստեղ շատ վտանգավոր է։ Ամեն օր մեզ սպառնում են թալիբները։ Նրանք փնտրում են մեզ։ Մենք թաքնվում ենք և ոչ մի տեղ չենք գնում», - ասել է նրանցից մեկը:

Բրիտանական իշխանությունները նրան խորհուրդ են տվել կնոջ ու երկու երեխաների հետ գնալ Պակիստան, ինչը չեն կարողանում անել անձնագրերի բացակայության պատճառով։

Ավելի վաղ թալիբները գնդակոծել էին ավտոմեքենան, որում եղել է Կանադայում վերաբնակվելու թույլտվություն ստացած ընտանիք։ Արդյունքում 10-ամյա աղջիկը մահացել է, գնդակը դիպել է նրա աչքին։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ