Արտաքին 4 տարի առաջ - 14:57 25-12-2021

Իրանը հրթիռների արձակման մասին Մեծ Բրիտանիայի հայտարարությունը համարել է «միջամտություն»

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հայտարարությունը համարել է միջամտություն երկրի ներքին գործերին։ Այս մասին հաղորդագրությունը հայտնվել է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը դատապարտել էր Իրանի կողմից հրթիռների փորձնական արձակումը։ Լոնդոնը Թեհրանի գործողությունները համարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում, որով Իրանին արգելվում է օգտագործել բալիստիկ հրթիռներ։

Խատիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը գործում է միջազգային պայմանավորվածությունների և իր պաշտպանական կարիքների շրջանակներում։ Նա նաև հերքել է բանաձևի խախտման մասին մեղադրանքները։

Ձեզ գուցե հետաքրքրի