Մամուլ 4 տարի առաջ - 08:39 25-12-2021

Դաչաները նոր բնակիչներ կունենան․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Կառավարական առանձնատները մոտ ապագայում կհամալրվեն նոր բնակիչներով։ Այնտեղ են պատրաստվում տեղափոխվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընտանյոք հանդերձ, և նորանշանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Հիշեցնենք, որ այս պահին այնտեղ են բնակվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի ընտանիքները։ Վերջինս ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, ենթադրվում էր, որ պետք է լքեր կառավարական ամառանոցները, սակայն ոտքը կախ գցեց այնքան, մինչև արտգործնախարար նշանակվեց: Առհասարակ, կառավարական առանձնատներում բնակվելու իրավունք ունեն Անվտանգության խորհրդի անդամները, սակայն այստեղ, որպես կանոն, բնակություն են հաստատում Նիկոլ Փաշինյանի հրավերով:

Ի դեպ, այս կազմից միայն Սուրեն Պապիկյանն ընտանիք չունի, սակայն արդեն ընտրյալ ունի և, ըստ ամենայնի, շուտով կամուսնանա»:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը