Ուղիղ եթեր
Մասիվցիներն էլ ցույց տալու բան կունենան․ Հրապարակ
copy image url

Մասիվցիներն էլ ցույց տալու բան կունենան․ Հրապարակ

Մամուլ 1 տարի առաջ - 08:45 08-09-2023
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններից առաջ Երեւանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքում կոսմետիկ փոփոխություններ իրականացնելը, այս անգամ էլ պատրաստվում են Նոր Նորքում նման աշխատանքներ կատարել, որպեսզի Նոր Նորքի ընտրողներին եւս մատնացույց անելու բան ունենան։ Մասնավորապես, քաղաքապետարանը 249 մլն 179 հազար դրամ է հատկացրել Մասիվում գտնվող Տորք Անգեղի արձանի հարակից տարածքի բարեկարգման համար: Դա կազմում է մոտ 650 հազար դոլար։

Շինարարությունը պետք է իրականացնի «Աս Շին Տրանս» ՍՊԸ-ն, պայմանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 4-ին։ Ավելի վաղ՝ մարտ ամսին, Տիգրան Ավինյանն իր էջում տեսանյութ էր հրապարակել, թե ինչ տեսք պետք է ունենա արձանի հարակից տարածքը։ Զարմանալի է, որ շինարարությունը պլանավորել էին վաղուց, բայց ընկերության հետ պայմանագիրը կնքել են միայն նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում։ Նշենք նաեւ, որ, ըստ պայմանագրի, ընկերությունն աշխատանքները պետք է ավարտի մինչեւ 2023 թվականի նոյեմբերի 1-ը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված