Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:05 24-12-2021

Երևան-Ստամբուլ ուղղությամբ չարտերային չվերթեր իրականացնելու համար առայժմ դիմել է միայն Fly One Armenia-ն․ ՏԿԵՆ

ՀՀ քաղաքացական ավիացիայի կոմիտեն Երևան-Ստամբուլ ուղղությամբ չարտերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար առայժմ միայն մեկ հայտ է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

«Դեկտեմբերի 23-ին մեկ հայտ է ստացվել Fly One Armenia ընկերության կողմից 3 չարտերային չվերթ իրականացնելու համար: Հայտը ներկայումս Քաղավիացիայի կոմիտեն ուսումնասիրում է և ողջամիտ ժամկետներում կկայացնի որոշում, որն առաջիկայում կհրապարակվի»,- ասաց Հարությունյանը, հավելելով, որ հայտի չափորոշիչները սահմանված են Կառավարության որոշմամբ:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաջանյանը տեղեկացրել է, որ թռիչքների իրականացման որևէ սահմանափակում չկա, քանի որ թե ՀՀ օդային տարածքն է բաց ցանկացած երկրից իրականացվող ցանկացած թռիչքի համար, թե Թուրքիայի օդային տարածքն է փաստացի բաց ՀՀ-ի համար:

«Որևէ սահմանափակում կամ խոչընդոտ այդ թռիչքներն իրականացնելու համար չկա: Եթե որևէ սահմանափակում լիներ, ապա այդ սահմանափակումների մասին հատուկ ընթացակարգով և ձևաչափով պետք է հրապարակվեր այդ մասին: Ինչ վերաբերում է ներկայացված հայտնին, ապա այն համապատասխան ընթացակարգով կուսումնասիրվի»,- նշել է Աղաջանյանը:

Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նախoրեին հայտնել էր, որ չվերթեր իրականացնելու համար դիմել են ոչ միայն հայկական, այլև թուրքական պատկան մարմիններին:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
22:45 Քիչ էր մնում վիրահատեին. ինֆլուենսեր Աքսաննան ահազանգել է եղունգների լիցքից հետո առաջացած սարսափելի խնդրի մասին
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց