Արտաքին 4 տարի առաջ - 13:58 24-12-2021

Վրաստանում ընկերությունը տուգանվել է բարձրահասակ և նիհար կնոջ թափուր աշխատատեղի հայտարարության համար

Վրաստանի աշխատանքի տեսչական ծառայությունը հաստատել է աշխատակիցներ հավաքագրող ընկերության կողմից նախապայմանագրային փուլում խտրականության կրկնվող դեպքերի փաստը։ Ընկերությունը տուգանվել է, գրում է SOVA-ն։

Չնայած տեսչության կողմից թափուր աշխատատեղի վերաբերյալ առաջին հրապարակումից հետո արված նախազգուշացմանը, ընկերությունը սոցցանցերում կրկին խտրական բովանդակություն պարունակող հայտարարություն է տեղադրել. «Պահանջվում է հաշվապահ, մինչև 50 տարեկան աղջիկ, լրիվ դրույքով։ Պահանջները՝ բարձրահասակ, նիհար, Fina ծրագրով աշխատանքային փորձ, ձեռնարկությունում աշխատանքային փորձ։ Խնդրում ենք էլփոստին ուղարկել CV-ն՝ սելֆիի հետ միասին»:

Տեսչության հաղորդմամբ, գործատուն թափուր աշխատատեղի վերաբերյալ հայտարարությունը կատակ է անվանել և ներկայացրել որպես առողջ ապրելակերպի յուրօրինակ քարոզչություն։ Ծառայությունից, սակայն, ընդգծել են, որ խտրականությունն արգելված է ինչպես աշխատանքային, այնպես էլ նախապայմանագրային հարաբերություններում, այդ թվում՝ թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններ տեղադրելու և աշխատողների ընտրության փուլում։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ ներկայացվող պահանջները չունեն օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում։

Արդյունքում, Աշխատանքի տեսչական ծառայությունը եզրակացրել է, որ ընկերությունը խտրականություն է ցուցաբերել աշխատանք փնտրողների նկատմամբ՝ ելնելով տարիքից, սեռից և արտաքինից, որի պատճառով ընկերությունը տուգանվել է եռակի չափով։ Բացի այդ, ընկերությանը պարտավորեցրել են փոխել թափուր աշխատատեղի հայտարարության տեքստը։

Տուգանված «Էնդորֆին» սննդի օբյեկտից հայտնել են, որ համաձայն չեն տեսչական ծառայության որոշման հետ։

«Մենք Հյուսիսային Կորեա՞ն ենք։ Կադիրովի Չեչնիա՞ն: Մեզ արգելո՞ւմ են կատակել»,- գրել է ընկերության ներկայացուցիչը սոցցանցում։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին