Արտաքին 4 տարի առաջ - 12:02 24-12-2021

Ղրիմում ընկերությունները սկսել են արգելափակել սեփականատերերի վերաբերյալ տվյալները

Ղրիմում և Սևաստոպոլում առնվազն 60 իրավաբանական անձինք, որոնք գրանցված են եղել որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ (ՍՊԸ), ընթացիկ տարումարգելափակել են հիմնադիրների կամ տնօրենների մասին տեղեկությունները՝ արևմտյան պատժամիջոցների տակ հայտվելուց խուսափելու համար։ Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով ղրիմյան որոշ ընկերությունների, որոնց հիմնադիրների մասին հրապարակային տեղեկությունները բացակայում են:

Նշվում է, որ թերակղզու մի քանի տասնյակ ընկերությունների «Տեղեկատվություն իրավաբանական անձի մասնակիցների/հիմնադիրների մասին» բաժնում տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելու մասին գրություն է տեղադրված։ Նրանց մեծ մասի տնօրենների մասին տեղեկություն չկա նաև իրավաբանական անձանց միասնական պետական ​​ռեգիստրում։

ՌԴ իշխանությունները նման իրավունք են տվել ընկերություններին 2019թ.-ին՝ նշելով, թե որ դեպքում կարող է սահմանափակվել տեղեկատվության հասանելիությունը։ Նման իրավունք ստանալու պատճառներից է իրավաբանական անձի Ղրիմի Հանրապետության կամ Սևաստոպոլ քաղաքում գտնվելու հանգամանքը։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին