«Օմիկրոն»-ով վարակվելիս երբ են ի հայտ գալիս ախտանշանները. բժիշկներ
copy image url

«Օմիկրոն»-ով վարակվելիս երբ են ի հայտ գալիս ախտանշանները. բժիշկներ

Արտաքին 3 տարի առաջ - 18:42 22-12-2021

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելիս գաղտնի շրջանը կարող է ավելի կարճ տևել, քան նախորդ մուտացիաների դեպքում: Այս մասին հաղորդել է NBC News-ը՝ հղում անելով գիտնականներին։

Նշվում է, որ «օմիկրոն»-ով վարակվելիս առաջին ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս երեք օր հետո։ Առավելագույնը՝ մեկ շաբաթ անց: Նման եզրակացությունները հիմնված են այն ենթադրության վրա, որ նոր շտամի «նպատակը» հնարավորինս շատ մարդկանց վարակելն է։

«Ահա թե ինչու է հիվանդությունը շատ ավելի արագ տարածվում»,- ասում է Ջոնս Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոցի ինտենսիվ թերապիայի բժիշկ Անիտա Գուպտան:

Նա պարզաբանել է, որ COVID-19 համախտանիշի զարգացման տեմպի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ տարիքը, քրոնիկ հիվանդությունների առկայությունը և պատվաստումները։