Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Թուրքիայի Հանրապետության այգիներից մեկը անվանակոչել ահաբեկչի անունով, ինչպիսին Ռուսաստանում Ջոհար Դուդաևն է, ցավալի որոշում է Չեչնիայի և նրա ղեկավարության համար։
«(Ռամզան Կադիրովի) էմոցիոնալ արձագանքը հասկանալի է»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով «փոխանցել է թուրք գործընկերներին, որ «մենք, մեղմ ասած, հավանություն չենք տալիս թուրքական քաղաքներից մեկում այդպիսի անվանակոչմանը»։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սպառնացել է Թուրքիային «պատասխան միջոցներով» այգու բացման կապակցությամբ, որը անվանակոչել են ի պատիվ ինքնահռչակ Իչկերիայի Չեչենական Հանրապետություն առաջին նախագահ Ջոհար Դուդաևի։ Իր տելեգրամյան ալիքում նա գրել է, որ թուրքական իշխանությունների գործողությունները՝ հավերժացնելու Ռուսաստանում հանցագործություններ կատարած ահաբեկիչների անունները, կարող են բացասաբար ազդել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների վրա, որոնք երկար տարիներ զարգացել են։