Մամուլ 4 տարի առաջ - 08:31 22-12-2021

Տավուշում հերթական հանձնմանն են պատրաստվում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզում իշխանություններն այլընտրանքային ճանապարհի կառուցման ուսումնասիրություններ են սկսել: Որոշ տեղեկություններով՝ անգամ աշխատանքներ են իրականացվում։ Խոսքը Ոսկեպարի հատվածում նոր ճանապարհի կառուցման մասին է։ Իսկ սա նշանակում է, որ Գորիս-Կապան մայրուղին թշնամուն հանձնելուց հետո հերթը հասնելու է Տավուշի սահմանամերձ հատվածները հանձնելուն։

Եվ որպեսզի Սյունիքի պատմությունը չկրկնվի՝ թշնամին գա մաքսակետ տեղադրի մեր ճանապարհներին, արգելելով մի գյուղից մյուսը գնալը, իսկ մենք այլընտրանքային ճանապարհն ավարտած չլինենք, որոշել են Տավուշում ժամանակից շուտ գործի անցնել։ Բայց եթե Սյունիքում թեկուզ բարդ, դժվարանցանելի, բայց գոնե կար այլընտրանքային ճանապարհ, որը պետք էր նորոգել, ապա Տավուշի «վիճելի» հատվածներում ճանապարհը պետք է զրոյից կառուցել՝ փորելով սարերը, ինչը բարդ ու ծախսատար պրոցես է։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից մեզ տվեցին անորոշ պատասխան՝ չհերքելով տեղեկությունը․ «ՀՀ տրանսպորտային ցանցի զարգացումն ուշադրության առանցքում է։ Մեծածավալ աշխատանքներ են տարվում ինչպես առկա ճանապարհները նորոգելու, այնպես էլ նոր ենթակառուցվածքներ կառուցելու ուղղությամբ։

Հատկապես ուշադրություն է դարձվում այն հատվածներին, որտեղ ճանապարհային ցանցի խտության բարձրացման անհրաժեշտություն կա։ Հանրապետության տարբեր մարզերում կատարվում են հետազոտություններ՝ նոր երթուղիներ ունենալու առնչությամբ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը