copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:19 21-12-2021

Նիկոլ Փաշինյանն ասել է` երբ կվերականգնվի Հայաստան-Ադրբեջան երկաթուղին

Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակման ու նոր լոգիստիկ կարողությունների զարգացման թեմային։

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, Փաշինյանն ընդգծել է, որ Պարսից ծոց-Սև ծով երթուղու երկու նախագիծ կա` ավտոմոբիլային ու երկաթուղային: Ավտոմոբիլային երթուղու զարգացման ուղղությամբ, նրա խոսքով, Հայաստանը կառուցում է Հյուսիս-հարավ ճանապարհը` հայ-վրացական սահմանից մինչև հայ-իրանական սահման։

«Ընդ որում` ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Ադրբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվի` դառնալով Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք երթուղի»,- ասել է Փաշինյանը` հավելելով, որ հարցը Ադրբեջանի նախագահի հետ քննարկվել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ։

Ինչ վերաբերում է երկաթուղային հաղորդակցությանը, ՀՀ վարչապետն ասել է, որ դրա վերականգնման շուրջ Ադրբեջանի նախագահի հետ արդեն իսկ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել:

«Խոսքը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման մասին է, և հույս ունենք այդ աշխատանքն ավարտել առաջիկա 2-3 տարվա ընթացքում: Իհարկե, պետք է աշխատել, որ մեր պայմանավորվածություններն ինչպես կան, հստակ արձանագրվեն»,- ասել է նա:

Փաշինյանը հերքել է տարածված փորձագիտական այն դիրքորոշումը, թե այդ նախագծի իրականացումը կարող է շահեկան չլինել Վրաստանի համար։

«Պիտի կտրականապես չհամաձայնվեմ այդ դիրքորոշման հետ, որովհետև եթե Ջուլֆայով բացվի Հայաստան-Նախիջևան-Իրանի Իսլամական Հանրապետություն երկաթուղին, կունենանք Պարսից ծոց-Սև ծով ամենաարդյունավետ և օպտիմալ երկաթուղային հաղորդակցությունը, և այդ երկաթուղին կանցնի Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով` դառնալով ոչ միայն տնտեսական զարգացման, այլև տարածաշրջանային անվտանգության կարևորագույն գործոն»,- ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:31 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
23:02 Կառավարությունը որոշել է ինստիտուտի հինգ մասնաշենքերի մեջտեղում 16-հարկանի շենք կառուցել
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն