Արտաքին 4 տարի առաջ - 12:24 21-12-2021

Բայդենը նոր գերմանական հովվաշուն ունի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր գերմանական հովվաշուն ունի, գրում են ամերիկյան լրատվամիջոցները։

Twitter-ում հրապարակված տեսանյութում Բայդենը ցույց է տվել Կոմանդեր անունով ձագին:

«Ծանոթացեք նոր Բայդենի հետ»,- ասվում է մակագրության մեջ։

Հունիսին, 13 տարեկանում, մահացել է Բայդենի հովվաշներից մեկը, իսկ նախագահական առանձնատանը բնակվող Մեյջոր անունով մեկ այլ հովվաշուն տեղափոխվել է Բայդենների ընտանիքի բարեկամի տուն: Մեյջորը նստավայրում գտնվելու ժամանակ կծել էր Գաղտնի ծառայության գործակալին և Ազգային պարկի ծառայության աշխատակցին:

Ամենից շատ դիտված