Բրիտանացի պրոֆեսոր Մարկ Ուայթլին Daily Express-ին պատմել է, թե ինչպես կարելի է ինքնուրույն ճանաչել թրոմբը:
Փորձագետի խոսքով՝ զարկերակներում արյան մակարդուկները կարող են առաջացնել ինսուլտ և սրտի նոպաներ։ Բարեբախտաբար, նշել է Ուայթլին, զարկերակներում արյան թրոմբներ հազվադեպ են առաջանում: Երակային հիվանդություններն ավելի հաճախ են հանդիպում, և դրանց ախտանշանները կարող են ավելի «նենգ» լինել», նշում է Ուայթլին։
Այսպես. էմբոլիան կարող է դրսևորվել ոտքերի վրա կոշտ ուռուցքների տեսքով, իսկ վերջույթների խորը երակներում թրոմբի դեպքում ոտքը կարող է ուռչել, նշել է բրիտանացի պրոֆեսորը։
«Եթե երակը գտնվում է մակերեսին մոտ և բավականաչափ մեծ է, այն կարող է երկար բարակ նրբերշիկի տեսք ունենալ, իսկ վերևի մաշկը կարող է շատ կարմիր լինել»,- բացատրել է նա:
Եթե թրոմբն առաջանում է թոքային զարկերակում, հիվանդը կարող է տառապել չոր հազից և շնչահեղձությունից: Ուայթլին նաև հաղորդել է, որ երբեմն թրոմբի նշաններ կարող են լինել արյան ցածր ճնշումը և կրծքավանդակի ուժեղ ցավը:
Հիվանդությունից ապահովագրված լինելու համար Ուայթլին խորհուրդ է տվել կանոնավոր կերպով շարժվել և թողնել ծխելը, իսկ նստակյաց աշխատանքի ժամանակ հաճախ ձգվել, եթե քայլելու հնարավորություն չկա։