Երևան +12°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:36 20-12-2021

«Ռոսպոտրեբնադզորը» սահմանափակել է թուրքական ձեռնարկություններից մրգի ու բանջարեղենի մատակարարումը

Ռուսաստանում դադարեցվել է բանջարեղենի և մրգերի որոշ տեսակների ներմուծումը Թուրքիայից, Եգիպտոսից և Իրանից։ Այդ մասին տեղեկացնում է «Ռոսպոտրեբնադզորը»։

Գերատեսչության արգելքի տակ են հայտնվել այդ երկրներից կիտրոնի, մանդարինի, պղպեղի, խաղողի և նռան 33 արտահանողներ։

Դրանցում հայտնաբերվել է 12 թունաքիմիկատների մնացորդային քանակություն, որոնցից տասի օգտագործումը ՌԴ-ում արգելված է, հաղորդում է «Ռոսպոտրեբնադզորը»։

Խոսքը քլորպիրիֆոսի, ացետամիպրիդի մասին է, որոնք վտանգի երկրորդ դասի նյութեր են։

Հայտնի է, որ արգելվել է ՌԴ անցկացնել մոտ 60 հազար տոննա թուրքական խաղող և ավելի քան 10 հազար տոննա նուռ։