Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:28 20-12-2021

Ֆրանսիայում վեց երեխա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կրկնակի դեղաչափ է ստացել

Ֆրանսիայի Լե Ման քաղաքում 5-11 տարեկան վեց երեխայի սխալմամբ Pfizer/BioNtech-ի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կրկնակի դեղաչափ են ներարկել, հաղորդում է Le Figaro-ն։

Հաղորդվում է, որ պատվաստումների կենտրոններից մեկում երեխաներին այդ տարիքային խմբի համար նախատեսված 10 մկգ-ի փոխարեն Comirnaty դեղամիջոցի 20 մկգ են ներարկել։

«Պատվաստումների կենտրոնի բժիշկն անմիջապես կապ է հաստատել ընտանիքների հետ՝ նրանց տեղեկացնելու և անհրաժեշտ հաջորդ քայլերի վերաբերյալ ցուցումներ տալու համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, երեխաներից հինգի մոտ գերդոզավորման ախտանիշներ չեն նկատվել, իսկ մեկը հոգնածություն ու մարմնի ցավեր է ունեցել:

Ընդ որում, բժիշկները զգուշացրել են, որ հնարավոր հետևանքները կարող են լինել ջերմությունն ու մարմնի ցավերը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան