Ղազախստանում վայրէջք է կատարել ճապոնացի տիեզերական զբոսաշրջիկներ Յուսակու Մաեձավային և Յոզո Հիրանային, ինչպես նաև ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինին տիեզերք տեղափոխած «Սոյուզ ՄՍ-20»-ը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ռոսկոսմոսի հեռարձակմանը։
Ավելի վաղ տիեզերանավն անջատվել էր «Պոիսկ» մոդուլից՝ Միջազգային տիեզերակայանում:
Ճապոնացի զբոսաշրջիկների թռիչքն առաջինն էր 12 տարվա դադարից հետո։ Նրանք ուղեծրում անցկացրել են 12 օր։