Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:12 11-12-2021

«Հանուն ժողովրդավարության» երկօրյա գագաթնաժողովն ավարտվել է

ԱՄՆ նախաձեռնությամբ կազմակերպված «Հանուն ժողովրդավարության» երկօրյա գագաթնաժողովն ավարտվել է։ Այն անցել է վիրտուալ ռեժիմով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ինչպես նշվում է «Ամերիկայի Ձայն»-ի կայքի հրապարակման մեջ, ֆորումի ժամանակ ի հայտ են եկել դժվարություններ, որոնց բախվել է Միացյալ Նահանգները՝ փորձելով վերակենդանացնել իր ավանդական դերը որպես ժողովրդավարական աշխարհի առաջնորդ:

Տասնյակ երկրների առաջնորդներին և ոչ կառավարական ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին ուղղված իր եզրափակիչ խոսքում Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ ժողովրդավարությունը «սահմաններ չի ճանաչում»։

Ջո Բայդենի խոսքով, Միացյալ Նահանգները ձգտում է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են ժողովրդավարական արժեքները։ Միացյալ Նահանգները կաջակցի նրանց, «ովքեր իրենց ժողովուրդներին տալիս են ազատ շնչելու հնարավորություն և չեն փորձում խեղդել նրանց բռնակալությամբ»։

ԱՄՆ նախագահը մի քանի անգամ ընդգծել է, որ աշխարհը հասել է «բեկումնային պահի» ավտոկրատ ռեժիմների և ժողովրդավարության միջև պայքարում։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա

Ձեզ գուցե հետաքրքրի