Ներքին 4 տարի առաջ - 10:18 11-12-2021

Արթուր Վանեցյանից բացի ո՞վ է Բաքվի հետ բանակցել․ ՀՀ ԱԱԾ պատասխանը

Արդեն բավական երկար ժամանակ հայկական լրատվամիջոցներում քննարկվում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի սկանդալային հայտարարությունն այն մասին, որ Երևանի ու Բաքվի միջև օպերատիվ կապն ապահովել է ոչ միայն ինքը, այլև կառավարության աշխատակազմի ևս մեկ պաշտոնյա:

Դրանից անմիջապես հետո սկսվեցին տարբեր պաշտոնյաների անուններ շրջանառվել, իսկ «ԱՆԻ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը հայտնել է, որ երկրորդ բանակցողը Կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանն էր:

Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ԱԱԾ՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք գերատեսչությունը ուսումնասիրում է Վանեցյանի հայտարարությունը երկրորդ բանակցողի մասին, և արդյոք տիրապետում է տեղեկատվությանը, թե ո՞վ է ապահովում օպերատիվ կապը:

«Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանից բացի Ադրբեջանի հետ ուղիղ կապ ապահոված պաշտոնյայի ով լինելու վերաբերյալ հարցադրմանը՝ հայտնում ենք, որ դրա վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ առկա չեն»,- մասնավորապես նշված է պատասխանի մեջ։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Ձեզ գուցե հետաքրքրի