Տեսանյութ Մամուլը՝ տեսանյութով 1 տարի առաջ - 11:55 01-03-2025

ՔԿ-ում լարված է, 1 տ կոկաինի քրգործը, «Ուիգմորի» թղթերը, Բաքվի պատասխանը, Աբազյանը ձախողել է․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «մեկ տարի առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե երբ է կառուցվելու Վարդենիսի նոր հիվանդանոցը: Նախարարը անցած տարի՝ փետրվարի 28-ին, հայտարարեց, որ նախագծման աշխատանքներն ավարտական փուլում են, շուտով մրցույթ կհայտարարվի: նոր հիվանդանոցի կառուցումը, որը նախատեսված է Կառավարության կապիտալ ծախսերով, «ուշանում» է եւ դեռ պարզ չէ՝ երբ կսկսի կառուցվել:

«ՀՀ Քննչական կոմիտեում լարված աշխատանքային օրեր են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արթուր Պողոսյանը հրահանգել է ստուգել ողջ համակարգը, ինչը համակարգում լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով քրեական հետապնդման ժամկետը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, հերթական անգամ երկարաձգվել է:

Օրաթերթը նաև գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ գերժամանակակից, գերհագեցած հիվանդանոցի համբավ ունեցող «Ուիգմոր» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության հետեւանքով մի կին մահացավ։ Սա ևս մեկ առիթ է՝ խոսելու Ուիգմոր կլինիկայի ստացած լիցենզիայի մասին, որը ակնհայտորեն մութ և կասկածելի պատմություններով է ուղեկցվում: Նրանց տրվել է լիցենզիա՝ առանց փորձարկելու հնարավորությունները:

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ, տեղի տալով հայ հանրության պահանջներին, վերջապես ՀՀ ԱԳՆ-ն մի հայտարարություն տարածեց Բաքվում դատվող հայ գերիների մասին։ Բայց անգամ այս քաղաքակիրթ հայտարարությունն Ադրբեջանը չանտեսեց` անմիջապես մի խայտառակ տեքստ հրապարակեց մեղադրանքներով, հերյուրանքներով եւ ցինիզմով լի:

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ըստ տեղեկությունների՝ Արմեն Աբազյանին չի հաջողվել համոզել ադրբեջանցի պաշտոնյաներին, որ համագործակցեն, հետեւաբար, անհետ կորածների հարազատներին նոր ասելիք չկա, այդ պատճառով էլ ձգձգվում է հանդիպումը։ Նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանը, ըստ էության, չթաքցրեց, որ մասունքները գտնվում են Ադրբեջանում։

Տիգրան Ավինյանի հոր դեմ հայցը վարույթ է ընդունվել․ Գրում է Հրապարակ օրաթերթը։ Հրապարակը տեղեկացավ, որ Իսկանդարյանի հայցը վարույթ է ընդունվել։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց՝ սպասում են նիստի օրը նշանակվի։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան