copy image url
Խոսք 2 տարի առաջ - 22:45 10-12-2021

Կաշառքի կանխավճար հակակոռուպցիոն կոմիտեի հարուցած գործերը քննող դատավորներին․ նրանց աշխատավարձը կբարձրանա 70 տոկոսով

Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ չի սկսել իր աշխատանքները, նույնիսկ չի էլ կազմավորվել, բայց արդեն երրորդ անգամ կոմիտեի աշխատակիցների կամ կոմիտեի աշխատանքների հետ որևէ առնչություն ունեցող պետական այլ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացվում են։

Նախկինում անդրադարձել էինք դեռ չկազմավորված կոմիտեի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման ու կոմիտեի նախագահի՝ չաշխատած օրերի համար ստացած աշխատավարձին։

Հերթը հասել է դատավորներին, մասնավորապես Վճռաբեկ ու Վերաքննիչ դատարանի այն դատավորներին, որոնք քննելու են ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը։

Օրենքի հիմնավորման մեջ ասվում է․ «Վճռաբեկ դատարանի դատավորներին հավելում վճարելու հիմք է բերվել վերջիններիս գործունեության առանձնակի ռիսկայնությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակակոռուպցիոն գործերի քննության առանձնակի ռիսկայնությունը հավասարապես տարածելի է Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորների վրա: Նշված դիրքորոշումը բխում է դատավարական օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ ատյանում գործերի քննության առանձնահատուկ կարգից»։

Չեն մոռացել կրկնել նաև մնացած բոլոր հիմնավորումներում առկա՝ գործերի աննախադեպ ծավալի ու ծանրաբեռնվածության մասին կետը։

Ըստ օրենքի՝ հակակոռուպցիոն կոմիտեի քննությունից հետո դատարանում հայտնված գործերը քննող դատավորների աշխատավարձային հավելումները Հակակոռուպցիոն դատարանում կազմելու են դատավորի պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսը, իսկ Վերաքննիչ դատարանների նշված դատավորների պարագայում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, սահմանադրական իրավունքի մասնագետ Արամ Վարդևանյանը Oragir.news-ի հետ զրույցում ընդգծեց, որ այստեղ առնվազն սոցիալական անարդարության կոմպոնենտ կա․

«Եթե դու ունես սոցիալական խնդիրներ, ու նման աշխատավարձային հատկացում անելուց առաջ գոնե չես վերանայում նվազագույն աշխատավարձը, այստեղ արդեն խնդիր կա։ Կամ էլ բարձրացումը պետք է լինի գոնե տրամաբանական։ Այստեղ նաև իրավական խտրականության խնդիր կա»։

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն այս բարձրացումներն անվանեց նախապես վճարվող կաշառք։ Ըստ Ռուբեն Վարդազարյանի՝ սա էլիտար դատարաններ ստեղծելու փորձ է։ Միջազգային պրակտիկայում նման դատարանները նույնիսկ հատուկ անվանում ունեն՝ «հատուկ դատարաններ», որոնց գոյությունն արգելված է ամեն տեսակ օրենքներով ու սահմանափակումներով։ Սակայն Փաշինյանը կարծես թե թքած ունի սրա վրա։

Նման հատկացումները նշանակում են մեկ բան՝ սորտավորել դատավորներին, և բոլոր այն դատավորները, որոնք ավելի լոյալ, նույնիսկ հավատարիմ վերաբերմունք կդրսևորեն իշխանությունների նկատմամբ, ավելի բարձր աշխատավարձ կստանան։

«Եթե այս օրենքի հիմնավորումը գրողին թվում է, որ երկու հարևանի կենցաղային վեճ քննելը, ասենք՝ ցանկապատը մեկ մետր այս կողմ պետք է լինի, թե այն կողմ, ավելի հեշտ է, քան որևէ կոռուպցիոների գործը, որը լի է ապացույցներով, ապա նա չարաչար սխալվում է։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, կոռուպցիայի դեմ պայքարող դատավորն ավելի կարևոր է, քան սպանության ու բռնաբարության դեմ պայքարո՞ղը»,- ասում է Ռուբեն Վարդազարյանը։

Գրեթե բոլոր մասնագետները համոզված են, որ այստեղ պարզապես քաղաքական նպատակահարմարության հարց կա։

Ու վերջում մի հետաքրքրական փաստ, եթե նախկին երկու դեպքերում նշվում էր, որ բյուջետային ծախսերում որևէ փոփոխություն տեղի չի ունենալու, այստեղ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։

«Սույն օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի:

Ընդհանուր առմամբ, օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ակնկալվում են համապատասխան փոփոխություններ»,- ասվում է հիմնավորման մեջ։

Մնում է սպասել ու հուսալ, որ այսքան ծախսատար կոմիտեն մի օր վերջապես կկազմավորվի ու կսկսի իր աշխատանքները։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ

Ձեզ գուցե հետաքրքրի