Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:58 10-12-2021

Չինաստանում կուսակցության անդամներին կոչ են արել ունենալ նվազագույնը 3 երեխա

Չինաստանում Կոմունիստական ​​կուսակցության անդամներին կոչ են արել ընտանիքում ունենալ առնվազն երեք երեխա՝ երկրում ծնելիության կտրուկ նվազման պատճառով: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով պետական ​​թերթին։

«Կուսակցության ոչ մի անդամ չպետք է բերի որևէ արդարացում՝ օբյեկտիվ կամ անձնական, չամուսնանալու կամ երեխաներ չունենալու համար, ինչպես նաև չպետք է որևէ պատրվակ օգտագործի միայն մեկ կամ երկու երեխա ունենալու համար», - ասվում է Չինաստանի պետական ​​թերթում:

Նշվում է, որ երեքից ավելի երեխաներ ունենալու մասին հոդվածը շուտով հեռացվել է թերթի կայքից, սակայն սքրինշոթերը տարածվել են համացանցում, իսկ տեղական կուսակցական բջիջներում քննարկումներ են ծավալվել այն մասին, թե ինչպես պետք է Չինաստանի ԿԿ անդամները վերաբերվեն երկրում ժողովրդագրական քաղաքականությանը։

Ամենից շատ դիտված