Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:26 10-12-2021

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Նրանց զրույցի մանրամասները դեռ չեն հաղորդվում, նշում է Associated Press-ը։ RBC Ukraine-ն գրում է, որ Զելենսկին խոստացել է մանրամասներ հայտնել ամերիկացի առաջնորդի հետ զրույցից հետո։

Reuters-ը նշում է, որ Բայդենի և Զելենսկիի զրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռուսաստանն ուժեղացնում է իր թշնամական հռետորաբանությունը Ուկրաինայի և նրա արևմտյան դաշնակիցների նկատմամբ։

Ամենից շատ դիտված