Մամուլ 4 տարի առաջ - 08:29 10-12-2021

Ինչպիսի պայմաններում են պայքարում «Հայաստան» դաշինքի պատգամավորները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը, ինչպես նաեւ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, ինչպես հայտնի է, պահվում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում, որն իրավապահ մարմինների եւ հատուկ կարգավիճակ ունեցող անձանց համար նախատեսված կալանավայր է։ Իսկ Առուշ Առուշանյանը, որի հանդեպ իշխանությունն առավել «յուրահատուկ» վերաբերմունք ունի՝ ԱԱԾ-ին կից «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում։ Զաքարյանն ու Սարգսյանը նստած են նույն խցում, իսկ պրոֆեսոր Չարչյանն առանձին է նստած։

Կալանավայրերում, որպես կանոն, քաղաքական բանտարկյալների նկատմամբ հատուկ հարգալից վերաբերմունք է եղել միշտ, այս դեպքն էլ բացառություն չէ։ Բոլորը հասկանում են, որ այս մարդիկ վաղ թե ուշ ազատ են արձակվելու, նրանք դասական իմաստով մեղք չունեն, ազատվելուց հետո էլ կարող են հայտնվել շատ բարձր կարգավիճակներում։ Իսկ պրոֆեսոր Արմեն Չարչյանն առավել մեծ հարգանքի է արժանանում՝ նրա խցի դռները բաց են պահում։ Կալանավայրերում այդ կարգավիճակն ունեն, այսպես կոչված, «զոն» նայողները եւ նրանց հովանավորյալները։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել