Ներքին 4 տարի առաջ - 18:06 09-12-2021

Սուքիասյանը Գռզոյի՞ց, անկուշտի՞ց, թե՞ Փաշինյանի օլիգարխ կոչվելուց է վիրավորվել

Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը քաղհայց է ներկայացրել ընդդեմ «yerevan.today» լրատվական կայքի, որով պահանջում է հրապարակային ներողություն խնդրել իրենից՝ զրպարտության և վիրավորանքի համար։ Խաչատուր Սուքիասյանը վիրավորանք է համարել կայքում արտատպված հրապարակման մի հատվածներից մեկը, որտեղ օգտագործվում է «Գռզո» մականունը։ Ի դեպ, նշենք, որ հրապարակման հեղինակը լրատվական կայքը չէ, այլ «Դեժավյու» տելեգրամյան ալիքը, սակայն Խաչատուր Սուքիասյանը որոշել է դատական հայց ներկայացնել ընդդեմ «yerevan.today»-ի։

Խաչատուր Սուքիասյանը իր հասցեին վիրավորանք է համարել հրապարակման հետևյալ հատվածը․ «Վերջերս հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը (մականունը Գռզո), որը փաստացի հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի օլիգարխը, ձեռք է բերել «Ran Oil» ընկերությունը: Թվում էր թե չմեծացող շուկայի պայմաններում, նա լուրջ մրցակցություն կստեղծի և դաշտում գործող այլ ընկերություններից հաճախորդներ «կփախցնի», այդպիսով հարստացնելով իր և Փաշինյանի անկուշտ ընտանիքների ախորժակը»:

Հայսկանալի չէ՝ այս հատվածում Խաչատուր Սուքիասյանը «Գռզոյի՞ց» է վիրավորվել, «անկուշտի՞ց», թե «Փաշինյանի օլիգարխ» ձևակերպումից։ Այդ հրապարակման առանձին դրվագներ էլ Սուքիասյանը համարել է զրպարտություն։ Նշենք, որ գործի վերաբերյալ դեռ դատարանի վճիռ չկա, այն մակարգրվել է դատավոր Սարգիս Երիցյանին, առաջին նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին