Մամուլ 4 տարի առաջ - 07:30 09-12-2021

Դժգո­հում են իրենց ստա­ցած «փշրանք­նե­րից». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, լուրջ դժգոհություններ են հասունանում իշխող թիմի շարքերում, ընդ որում՝ խոսքը ոչ միայն շարքային կազմի մասին է, ուր դժգոհություններն ու մտահոգությունները տևական ժամանակ առկա են, այլ նաև, այսպես կոչված, «միջին օղակներում»:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ դժգոհությունները հատկապես կապված են նրա հետ, որ այն, ինչ կատարվում է իրենց թիմում, շատ անարդար է: Բանն այն է, որ, շատ քպականների կարծիքով, «վերին» օղակները լիարժեք վայելում են կյանքը, մինչև «յոթ պորտ» ապահովվում են, «փայ են մտնում» շահութաբեր ոլորտներում, մենաշնորհներ են հաստատում, այնինչ իրենց «փշրանքներ» են շպրտում, ասենք, պարգևավճարների տեսքով:

Մեր զրուցակիցներից մեկն ասում էր, որ դժգոհողները նշում են, թե հանրության թուքումուրն իրենք են ուտում, Նիկոլ Փաշինյանի համար ամենօրյա ռեժիմով «դոշ են տալիս», բայց արդյունքում, կարելի է ասել, բան չեն ստանում: Ըստ տեղեկությունների, ներսում ակնարկներ կան «ընդհանուր կաթսայի» անհրաժեշտության ու թիմում «սոցիալական արդարության» ապահովման հետ կապված:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել