Գիտնականները նշել են պատվաստանյութերի լավագույն համակցությունները՝ պաշտպանվելու համար COVID-19-ից
copy image url

Գիտնականները նշել են պատվաստանյութերի լավագույն համակցությունները՝ պաշտպանվելու համար COVID-19-ից

Արտաքին 3 տարի առաջ - 16:48 07-12-2021

Կորոնավիրուսի դեմ AstraZeneca և Moderna կամ Novavax պատվաստանյութերի համակցումը ապահովում է չեզոքացնող հակամարմինների և T բջիջների զգալիորեն ավելի բարձր ցուցանիշ, քան շվեդ-բրիտանական միապատվաստանյութային մշակմամբ պատվաստումը: Այս մասին հաղորդել է The Guardian-ը՝ հղում անելով Lancet-ին։

Նշվում է, որ գիտնականները վերլուծել են 1070 բրիտանացիների տվյալները, որոնց ներարկվել է AstraZeneca կամ Pfizer պատվաստանյութի մեկ չափաբաժին, իսկ ինը շաբաթ անց նրանց ներարկվել է կամ նմանատիպ դեղամիջոց, կամ Moderna-ի կամ Novavax-ի մշակումը։

«Մենք տեսանք, որ այն, որ դուք ստացել եք որոշակի պատվաստանյութի մեկ չափաբաժին, չի նշանակում, որ դուք պետք է ստանաք նույն պատվաստանյութը որպես երկրորդ դեղաչափ»,- ասել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Սնեյփը:

Նրա խոսքով, նրանք, ովքեր համատեղել են AstraZeneca-ի և Moderna-ի պատվաստանյութերը, ստացել են չեզոքացնող հակամարմինների 17 անգամ ավելի բարձր մակարդակ, քան նրանք, ովքեր պատվաստվել են AstraZeneca-ի երկու դեղաչափով, իսկ նրանք, որոնց AstraZenaca-ից հետո ներարկվել են Novavax-ով՝ չորս անգամ:

Նրանք, ովքեր պատվաստվել են Pfizer-ի առաջին դեղաչափով, Moderna-ի երկրորդ պատվաստումը հանգեցրել է 1,3 անգամ ավելի չեզոքացնող հակամարմինների, այն դեպքում, երբ Novavax-ի ներարկումից հետո հակամարմինների մակարդակը եղել է 20%-ով ցածր, քան Pfizer-ի երկու դեղաչափերից հետո:

Բացի դրանից, պատվաստվածների մոտ նկատվել է T-բջիջների տարբեր արձագանք տարբեր տեսակի պատվաստանյութերի համակցությունից հետո: