Կարեն Սարուխանյանն ազատվել է պաշտոնից
copy image url

Կարեն Սարուխանյանն ազատվել է պաշտոնից

Ներքին 3 տարի առաջ - 16:32 06-12-2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Սարուխանյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2021-ի սեպտեմբերի 8-ին։