Ներքին 4 տարի առաջ - 15:16 06-12-2021

Փաշինյանին ընտրած գյուղերը հիմա բոյկոտում են ընտրությունները․ ինֆոգրաֆիկա

Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունները չանցան առանց զավեշտների։ Սակայն ընտրությունների հիթը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներն էին։ Երկու գյուղերը որոշել էին բոյկոտել ընտրություններն ու այսպիսի համախմբվածություն անգամ պատերազմի ժամանակ չէր եղել։ Երկու գյուղերի մասնակցությունն էլ 0 էր։ Այս կերպ փորձում էին իրենց բողոքն արտահայտել համայնքների խոշորացման օրենքի դեմ։ Ծովագյուղի գյուղապետն ընտրության օրն անգամ գյուղում չէր ու մեզ հետ զրույցում ասաց, որ անգամ տեղյակ էլ չէ՝ ինչի մասին է խոսքը։

Բայց այստեղ ավելի հետաքրքիր մի քանի տվյալներ կան։ Երբ մի փոքր հետ ենք գնում, պարզ է դառնում, որ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում երկու գյուղերում էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր ձայների բացարձակ մեծամասնությունը։

Ծովագյուղում 2451 քվեից ՔՊ-ի օգտին էր գրանցվել 1478 ձայն, իսկ Սեմյոնովկայում 110 քվեից ՔՊ-ին էր գնացել 52-ը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին