Ավելին 4 տարի առաջ - 19:30 06-12-2021

Կոլումբիացի ընտանիքը մրցանակի է արժանացել աշխարհում լավագույն խոհարարական գրքի համար

Փարիզում, Gourmand մրցանակաբաշխության ժամանակ, կոլումբիացի կինը և նրա դուստրը մրցանակի են արժանացել աշխարհի լավագույն խոհարարական գրքի համար, հայտնում է The Guardian-ը։

Կանայք գիրք են գրել, որն անվանել են Envueltos՝ ռուլետ, որը պատրաստվում է Լատինական Ամերիկայի մեծ մասում: Դրանում նկարագրվում է այս ուտեստի նկատմամբ կոլումբիական մոտեցումը։ Ռուլետը պատրաստվում է խմորից կամ օսլայի զանգվածից (եգիպտացորեն, բանան կամ բրինձ) տարբեր միջուկներով՝ խոզի միս, հավ, լոբի և բանջարեղեն։ Այնուհետև կերակուրը փաթաթում են եգիպտացորենի կեղևով կամ եփելու պիտանի այլ տերևներով, որոնք սովորաբար շոգեխաշած են:

Չորս տարի առաջ կանայք որոշել են շրջել երկրով մեկ և հավաքել ավանդական բաղադրատոմսեր (ի վերջո դրանք 300-ն են եղել)։ Այս տեղական ավանդույթների մանրամասները կան նրանց իսպանալեզու El Toque Colombiano (Կոլումբիական հպում) կայքում, սակայն գրքի համար նրանք պետք է խմբագրեին ցանկը։ Ի վերջո, նրանք որոշել են կենտրոնանալ միայն այն բաղադրատոմսերի վրա, որտեղ օսլայի փոխարեն օգտագործվում է եգիպտացորեն, յուկա և բանան:

Հրատարակիչ Դանիել Գերերոն՝ իսպանացի, ով երկար տարիներ ապրել է Կոլումբիայում, տեսել է նրանց բլոգը և ասել, որ ցանկանում է հրապարակել բաղադրատոմսերը: Կանայք պատասխանել են, որ հրատարակիչ են փնտրում։ Գերերոն գնել է իրավունքները, և այժմ հրատարակչությունը պատրաստվում է գրքի երրորդ հրատարակությանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին