Ավելին 6 ամիս առաջ - 23:50 06-02-2026

Մարգարիտա Սիմոնյանը «Սլովո» մրցանակաբաշխության հատուկ մրցանակի է արժանացել իր վեպի համար

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Սլովո» ազգային գրական մրցանակաբաշխության հատուկ մրցանակի է արժանացել իր «Սկզբում էր Խոսքը, վերջում կլինի թիվը» գրքի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մրցանակաբաշխության արարողությունը անցկացվում է Մոսկվայի Մալայա Բրոննայա թատրոնում։
«Ինձ համար մեծ պատիվ է։ Ես անչափ ուրախ եմ, քանի որ այս գիրքը համարում եմ իմ կյանքի ամենակարևոր ստեղծագործությունը։ Երբ ես վեց տարեկան էի, ասացի, որ ծնվել եմ, որ բոլոր մարդկանց համար շատ կարևոր գիրք գրեմ», - արարողության ժամանակ ասել է Սիմոնյանը։

Նա պատմել է, որ գիրքը գրելիս յուրաքանչյուր գլուխը կարդացել է իր ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի, իր մոր և սկեսուրի համար։

Սիմոնյանը շեշտել է, որ տեքստում խմբագրումներ է կատարել նրանց խորհուրդներով և, հետևաբար, նրանց համարում է գրքի համահեղինակներ։
«Այս գիրքը մեզ ուժ է տալիս ապրելու և հասկանալու, որ Աստված գոյություն ունի, և որ մահ գոյություն չունի։ Շատ շնորհակալ եմ բոլորիդ», - ասել է Սիմոնյանը։

Նա նաև նշել է, որ գրքի հրատարակությունից հետո բազմաթիվ արձագանքներ է ստացել ընթերցողներից։ Նրանք ասել են, որ գիրքը օգնել է իրենց վերանայել կյանքը և հավատք ու ուժ գտնել սիրելիների կորստից հետո։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին