Ջո Բայդենը հայտարարել է Կիևին աջակցելու նախաձեռնությունների մասին
copy image url

Ջո Բայդենը հայտարարել է Կիևին աջակցելու նախաձեռնությունների մասին

Արտաքին 3 տարի առաջ - 13:37 04-12-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ համապարփակ միջոցառումների փաթեթ է պատրաստում, որը կդժվարացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի դեմ որոշումներ կայացնելը։

«Ես հավաքում եմ առավել համակողմանի և նշանակալի նախաձեռնությունները, որոնք շատ, շատ կխանգարեն պարոն Պուտինին անել այն, ինչը, ըստ մեր մտավախությունների, նա պատրաստվում է անել»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա հավելել է, որ իր վարչակազմը մշտական ​​կապի մեջ է Կիևի իշխանությունների և Եվրոպայի դաշնակիցների հետ։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանն ավելի քան 94 հազար զինվորական է կենտրոնացրել Ուկրաինայի սահմանների մոտ և, հնարավոր է, պատրաստվում է լայնածավալ հարձակման հաջորդ տարվա հունվարի վերջին, նշում է Reuters-ը։

Մոսկվան, իր հերթին, մեղադրում է Ուկրաինային և ԱՄՆ-ին ապակայունացնող ակտիվություն ցուցաբերելու մեջ՝ մատնանշելով Կիևի կողմից Ուկրաինայի արևելյան հատվածից հարձակում նախապատրաստելու հավանականությունը, որը ուկրաինական իշխանությունները կտրականապես հերքում են։