Արտաքին 4 տարի առաջ - 11:52 04-12-2021

Թուրքիան Ուկրաինային ավելի շատ Bayraktar-ներ է վաճառել, քան հաղորդվում է. Bloomberg

Թուրքիան Ուկրաինային էականորեն ավելի շատ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր է վաճառել, քան ավելի վաղ հաղորդվել էր, իսկ առաջիկայում կարող են նաև նոր մատակարարումներ լինել, հաղորդում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով, որը հղում է անում Թուրքիայի կառավարության աղբյուրներին, խոսքը մի քանի տասնյակ սարքերի մասին է։ Առաջիկայում նախատեսվում է ևս 24 անօդաչու թռչող սարք մատակարարել Ուկրաինա։ Թուրքիայի կառավարության և անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Ուկրաինան, ըստ ոչ պաշտոնական տվյալների, Թուրքիայի հետ 2018թ.-ին պայմանագիր է կնքել վեց Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք և դրանց կառավարման երեք կայան գնելու վերաբերյալ։ Մատակարարումն ավարտվել է 2019թ.-ի նոյեմբերին։ Պայմանագրի գումարը կազմել է 69 մլն դոլար։

Bayraktar TB2-ը թուրքական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարք է՝ 150 կմ հեռահարությամբ, 130 կմ/ժ կրեյսերային արագությամբ և մինչև 50 կգ օգտակար բեռնվածքով։ Հագեցած է թռիչքի և վայրէջքի ավտոմատ համակարգով։ Հենց այս սարքերն են վճռորոշ դեր խաղացել 2020թ.-ի Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանաթուրքական ուժերի հաջողության գործում։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ