«Բելավիան» պատժամիջոցների պատճառով կրկնակի կրճատել է ավիապարկը
copy image url

«Բելավիան» պատժամիջոցների պատճառով կրկնակի կրճատել է ավիապարկը

Արտաքին 3 տարի առաջ - 10:47 04-12-2021

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը ստիպված է եղել կրճատել իր ավիապարկը՝ պատժամիջոցների և թռիչքների սահմանափակումների պատճառով։ Այս մասին հաղորդել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այս պահին ավիաընկերության պարկը բաղկացած է 15 ինքնաթիռից։ Նախկինում ընկերությունն ուներ 29 օդանավ։

Ավիաընկերության հայտարարության համաձայն, նախատեսվում է մինչև ամառային սեզոն ավիապարկը համալրել որպես սեփականություն օդանավեր ձեռքբերելու միջոցով, ինչպես նաև լիզինգային պայմանագրեր կնքելով ԵՄ ռեզիդենտ չհանդիսացող ընկերությունների հետ։