Բայդենը հետաձգել է «շաթդաունը»
copy image url

Բայդենը հետաձգել է «շաթդաունը»

Արտաքին 3 տարի առաջ - 09:43 04-12-2021

Սպիտակ տան կայքում հաղորդագրություն է հրապարակվել, որում ասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրենք է ստորագրել կառավարության ֆինանսավորումը մինչև փետրվարի 18-ը երկարաձգելու վերաբերյալ։

Այդպիսով նա հետաձգել է «շաթդաունը»՝ ֆինանսավորման բացակայության պատճառով կառավարության աշխատանքի դադարեցումը։ Ավելի վաղ ԱՄՆ Սենատը հաստատել էր հատկացումները՝ մինչև փետրվարի 18-ը։

Հստակեցվում է, որ կառավարական մարմինների նպատակներից է Աֆղանստանից տարհանված քաղաքացիների աջակցությունը։