Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:02 03-12-2021

«Թալիբան»-ը ընդլայնել է կանանց իրավունքները

Աֆղանստանում «Թալիբան» շարժումը հրամանագիր է արձակել կանանց իրավունքների մասին, տեղեկատվությունը Twitter-ում հրապարակել է թալիբների ժամանակավոր կառավարության տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը:

Մասնավորապես, կինը չի կարող հարկադրաբար ամուսնանալ, իսկ այրիներն իրավունք են ստացել ժառանգելու մահացած ամուսնու ունեցվածքի մի մասը և ազատորեն որոշելու իրենց ճակատագիրը։

Ինչպես նշում են կազմակերպությունում, կինը ոչ թե «գույք» է, այլ «վեհանձն և ազատ մարդկային էակ», որին ոչ ոք չի կարող փոխանակել հաշտության կամ թշնամանքի դադարեցման դիմաց։