Ներքին 4 տարի առաջ - 17:08 30-11-2021

«Պատվաստվելու ենք»․ Անդրանիկ Քոչարյանի վրա պատվաստանյութերը չե՞ն ազդում

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօրվա նիստին հրավիրված Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեց, թե արդյոք պատվաստանյութերը չեն աշխատում, ինքը 4 անգամ պատվաստվել է և ջերմության տատանում չի ունեցել։

Անահիտ Ավանեսյանն արձագանքեց, որ ինքն ուրախ է։

Oragir.news-ին Անդրանիկ Քոչարյանի պնդումը տարօրինակ թվաց, քանի որ պատվաստումների վերաբերյալ պաշտոնական կանոնակարգով կարելի է պատվաստվել առավելագույնը երեք անգամ, իսկ առանց դիմակի հանրության մեջ երևացող պարոն Քոչարյանը խոսում է չորս անգամի մասին։

Փորձեցինք նախ պարզաբանում ստանալ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից։ Խոսնակը մեզ հետ զրույցում ասաց. «Պատվաստման դեպքեր արդեն հանրապետությունում կան։ 65 տարեկանը լրացած մարդիկ, ովքեր համարվում են ռիսկի գոտի, առաջնահերթությունը տրվում է իրենց, կարծես թե պարոն Քոչարյանն այս կազմում կա, իրենից պետք է ճշտեք՝ ինչ հանգամանքերից ելնելով է ինքը կրկնակի պատվաստվել։ Մեկ ամրապնդիչ հավելյալ դեղաչափ կարող է լինել, այսինքն՝ երեք դեղաչափ է ստանում քաղաքացին, իսկ կրկնապատվաստումը կարող է լինել, այսինքն՝ երկու անգամ կարող է պատվաստվել, եթե երկու տարբեր դեղաչափեր են։ Ես տեղյակ չեմ, թե պարոն Քոչարյանը դրանցից ո՞ր մեկն է արել։ Անձնական հարց է դա։ Ես Ձեզ ընդամենը կարգն եմ ասում, որով Առողջապահության նախարարը ասուլիսին երեկ հայտարարել է այդ մասին ։

Oragir.news-ը կապ հաստատեց նաև համաճարակաբան Ռոմելա Աբովյանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք հնարավոր է քաղաքացու՝ չորս անգամ պատվաստված լինելու փաստը, եթե օրինակ՝ նա տարբեր անձնագրերով չի պատվաստվել, կամ չունի կողմնակի խնդիր։

«Մարդ կա՝ իրավասու է, որ պատվաստվի, օրինակ, Sputnik պատվաստվանյութով։ Օրինակ եմ բերում, մի տարի անցել է, ուզում է AstraZeneca-ով պատվաստվել, ոչ ոք իրեն չի արգելում, բայց կրկնապատվաստումների վերաբերյալ որևէ բան չեմ կարող հիմա ասել»։

Իրենից՝ Անդրանիկ Քոչարյանից, չկարողացանք ոչինչ ճշտել, որովհետև չկարողացանք կապ հաստատել նրա հետ։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ