Արտաքին 4 տարի առաջ - 13:50 29-11-2021

Պեսկովը չի ցանկացել մասնակցել քթային պատվաստանյութի փորձարկումներին

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել կորոնավիրուսի դեմ քթային պատվաստանյութի փորձարկումներին։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդել էր, որ փորձել է նոր պատվաստանյութը։

«Այո, ես պատվաստվել եմ միայն «Սպուտնիկ Լայթով»: Ինչու՞, պարզապես»,- պատասխանել է Պեսկովը ղեկավարի օրինակին հետևելու մասին հարցին և հավելել է, որ «շատ բարձր հակամարմիններ» է ունեցել պատվաստումից առաջ, և հիմա էլ ունի։

Ինչ վերաբերում է պետության ղեկավարի փորձնական պատվաստմանը, նա ընդգծել է, որ «յուրաքանչյուր քաղաքացի ինքն է ընտրում»։