Մամուլ 4 տարի առաջ - 08:06 27-11-2021

Հերթակա՞ն, թե՞ արտահերթ «ինստրուկտաժ». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումներին զուգահեռ տեղի են ունենում նաև դրանցից բխող և դրանց հետ ուղղակիորեն առնչություն ունեցող որոշակի գործընթացներ, որոնք ուղղակիորեն առնչվում են նաև ներքաղաքական իրողությունների հետ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս ԱՄՆ-ի Պետդեպից հատուկ հանձնարարականով ներկայացուցիչ է ժամանել մեր տարածաշրջան. մեր աղբյուրի փոխանցմամբ, այցի հիմնական նպատակն առաջիկայում սպասվող տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերադասավորումներն են, ինչպես նաև նոր իրողություններով պայմանավորված՝ այսպես կոչված, «ամերիկամերձ», իսկ ընդհանուր առմամբ՝ «արևմտամետ» քաղաքական ու հասարակական շրջանակների հետ առանձին հանդիպումների անցկացումն է եղել։

Մասնավորաբար, մենք տեղեկատվություն ունենք, որ այդ հանդիպումները Հայաստանում բավական ինտենսիվ բնույթ են կրել և ընդգրկել «ներկայանալի» շրջանակ։ Նույն աղբյուրների համաձայն, ամերիկյան «էմիսարը» հանդիպումների շարք է ունեցել մի քանի ՀԿ ներկայացուցիչների հետ և համապատասխան «ինստրուկտաժ» արել։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ դիվանագետը ոչ պաշտոնական այց է կատարել նաև ՀՀ ԱԳՆ և բավական երկարատև հանդիպում ունեցել ամենաբարձր մակարդակով»:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել