Ներքին 4 տարի առաջ - 23:35 26-11-2021

Արցախի ԱԺ նախագահն հանդիպել է Արցախի ՀԿ-ների և հանրային գործիչների ներկայացուցիչներին

Նոյեմբերի 26-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի նիստերի դահլիճում հանդիպել է Արցախի հասարակական կազմակերպությունների և հանրային գործիչների ներկայացուցիչների հետ։

Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նախքան հանդիպման բուն թեմային անցնելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան 3 պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը։

Հանդիպման նպատակն օրերս հասարակական կազմակերպությունների՝ ՌԴ նախագահ Վ․Վ․ Պուտինին ուղղված բաց նամակի և նամակի ներքո ստորագրած հասարակական կազմակերպությունների անդամների հասցեին ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հնչեցրած վիրավորական արտահայտությունների բողոք- քննարկումն էր։

Նոյեմբերի 12-ին 3 տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների և հանրային գործիչների ստորագրությամբ հրապարակվել էր բաց նամակ՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակում մասնավորապես նշվում էր խաղաղապահ առաքելության իրականացրած ջանքերի, ռազմական գործողությունների դադարեցման գործում ՌԴ նախագահի անձնական միջամտության, Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող սադրանքների,դրանց հետևանքների և պատժիչ հավելյալ մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին։

Նամակի բովանդակությունը ԱԺ պատգամավոր Մ․ Հակոբյանը 168․am կայքին տված հարցազրույցում որակել էր որպես պոպուլիստական և բեմականացված գործունեություն, ինչպես նաև ստորագրածներին անվանել էր «նախագահ Արայիկ Հարությունյանի սեփականություն և իշխանության կողմից դրված կաթսայից կերակրվողներ»։

Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց վրդովմունքն ու զայրույթն են հայտնել պատգամավորի հնչեցրած վիրավորական, զրպարտիչ արտահայտությունների համար և պահանջել են պատգամավորի՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելը։ «Ես անգամ իմ ծնողների սեփականությունը ինձ չեմ համարում, ուր մեկ ուրիշի սեփականությունը լինեմ։Պատգամավորը, ինչպես հրապարակայնորեն վիրավորանք ու զրպարտանք է ուղղել մեր հասցեին,այնպես էլ թող հրապարակավ ներողություն խնդրի»,- պնդել է «Պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամ Գարիկ Գրիգորյանը։

Հանդիպման մասնակիցները գտնում են, որ անձի նկատմամբ զրպարտանքն և վիրավորանքը ժամանակն է քրեականացվելու։

ԱԺ նախագահն առաջարկել է հանդիպում կազմակերպել «Արդարություն» խմբակցության անդամների հետ և առկա խնդրին տալ համապատասխան լուծում։

Արթուր Թովմասյանը հանդուրժողականության, համերաշխության և զսպվածության հորդորներ է տվել:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ