Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ
copy image url

Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Ներքին 3 տարի առաջ - 21:17 25-11-2021

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Ողջունելով հյուրին` Սիսակ Գաբրիելյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի զարգացումը, ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` կարևորելով երկու երկրների համագործակցությունը հատկապես ԵԱՏՄ շրջանակում:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հարցին, կարևորել ուսուցիչների վերապատրաստման խնդիրը: Դեսպանն աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտին առնչվող հարցեր: Սիսակ Գագրիելյանը ներկայացրել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի խնդիրները:

Սերգեյ Կոպիրկինը տեղեկացրել է, որ նախորդ տարի դեսպանության աջակցությամբ թատրոնում տեխնիկական որոշ խնդիրներ լուծվել են, մասնավորապես փոխվել է ձայնային համակարգը: Առաջիկայում նախատեսված է արդիականացնել լուսավորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ամենից շատ դիտված

22:46 Սրիկաներ, Հայաստանում ժողովրդավարություն է լինելու միշտ. էս էջը Հայաստանում պետքա փակվի, ընդմիշտ. Աշոտ Փաշինյան
18:30 Էդ մարդը հիվանդ է, ինչ իմանամ` ինչ է ուզում, ինչ է անում. Աջապահյանի պատասխանը Փաշինյանին
21:07 Այսօրվա բեմադրված ձերբակալությունները քաղաքական բռնաճնշումների նոր փուլ են բացում ՀՀ-ում. Արտակ Բեգլարյան
17:20 Նիկոլիզմի վերջին շունչը․ մեռնող իշխանությունը ռեպրեսիաների է դիմում․ Նաիրա Զոհրաբյան
19:20 Անհարմար բան ստացվեց․ «ահաբեկիչների» զենքերն օրինական են, փամփուշտները՝ կրակված
19:04 «Միստիկ հեղաշրջման» ամիս-ամսաթիվը. այն պետք է տեղի ունենար 1 տարի առաջ. Ռուբեն Մխիթարյան
16:28 3-ամյա տղան խեղդվել է պոպկորնի հատիկից
22:39 2-րդ երկրաշարժը՝ Մարտունի քաղաքի մոտ
22:12 Իշխանությունը հորինված թղթի վրա ապօրինի հետապնդումներ է իրականացնում. Լևոն Քոչարյան
15:40 Հրազեն և ռազմամթերք, ԱԹՍ, ճայթրուկներ․ ՔԿ-ն կադրեր է հրապարակել խուզարկություններից