Ուղիղ եթեր
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիբանանի նախագահին
copy image url

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիբանանի նախագահին

Ներքին 3 տարի առաջ - 20:37 22-11-2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայ-լիբանանյան հարաբերությունները, որոնց հիմքում մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու անկեղծ համակրանքն են, մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և փոխադարձ վստահությամբ: Մեզ հաջողվել է համատեղ ջանքերով ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ծավալել փոխշահավետ գործակցություն միջազգային ատյաններում, զարգացնել մշակութային, կրթական և գիտական շփումները:

Մեր ժողովուրդները ճակատագրական պահերին սատարել են միմյանց, կիսել վիշտն ու ուրախությունը, պայքարել և այսօր էլ միասնաբար պայքարում են հանուն արդարության, համամարդկային իրավունքների և արժեքների վերականգնման ու պահպանման:

Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ: Որպես Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ՝ հայ համայնքի ներկայացուցիչները լիարժեք դերակատարություն ունեն երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական ու մարզական ոլորտներում և իրենց գործունեությամբ զգալիորեն նպաստել և շարունակելու են նպաստել Լիբանանի զարգացմանը և առաջընթացին:

Մեր երկրների հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի նպատակային օգտագործումը կխթանի փոխշահավետ համագործակցությունը:

Վստահ եմ, որ միասնական ջանքերով կընդլայնենք և կամրապնդենք երկկողմ գործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ Լիբանանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»։

Ամենից շատ դիտված

23:23 Տգետ վարչապետին հորդորեք պահպանել Աշտիշատի ժողովի 7-րդ որոշումը՝ հեռու մնալ հարբեցողությունից, անբարոյականությունից
23:02 Փափուկ ուժը ոչ թե «փափուկ» լինելու, այլ խելացի և հեռատես գործելու մասին է. Աննա Հակոբյանը Ավստրիայում մասնակցել է աշխատաժողովի
23:40 Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորեցին
22:08 Ինքը թեմա չի ինձ համար, չկա, ոչ միայն չարիք, այլև չիք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին
23:36 Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ
13:02 Հերացին էլ, Մաշտոցն էլ կփակեմ, մենք մեր ուզածին հասնելու ենք, պիտի գան մեր երեխեքը. ակցիայի մասնակից
21:56 Աբսուրդ է մարդուն մեղադրել նրա համար, որ հայտարարել է՝ եկեղեցու կողքին է. Ռոման Երիցյան
08:23 Վախեցել են, որ Տաշիրից Երևան կգան Կարապետյանին աջակցելու. Հրապարակ
22:15 Դպրոցը եթե փակվեց, արտագաղթ կլինի. մարզպետն ասել է` կբարձրացնի. Հողմիկի գյուղապետ
15:45 Գարեջուր տեղափոխող բեռնատար է շրջվել. քաղաքացիները հավաքել են չջարդված շշերը