Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությանը՝ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի գլխավորությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք Արցախի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջից։
Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, պետականաշինությանը վերաբերող հարցեր։Արտգործնախարարը կարևորել է արտաքին քաղաքականությունում գիտական ներուժի դերակատարությունը՝ աշխարհաքաղաքական գործընթացները, տարբեր երկրների և տարածաշրջանների յուրահատկությունները ավելի խորը վերլուծելու տեսանկյունից։ Այս համատեքստում արժևորվել է փոխգործակցությունը ՀՀ ԳԱԱ և նրա համապատասխան կառույցների հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը։