Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:24 20-11-2021

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Թոմաս Շրափելին ու Օտտո Լուխթերհանդթին

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելին ու միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետ, պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդթին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից՝ Թոմաս Շրափելը ՀՀ ԱԳ նախարարին է ներկայացրել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Արարատ Միրզոյանը և Օտտո Լուխթերհանդթը քննարկել են Արցախի դեմ 2020-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքների ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր:

Ձեզ գուցե հետաքրքրի