Արտաքին 4 տարի առաջ - 18:17 11-11-2021

Հորատում՝ Կիպրոսի կողքին.  ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները Թուրքիայի դեմ

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ Կիպրոսի կողքին Միջերկրական ծովի արևելյան հատվածի վիճելի ջրերում հորատման պատճառով։ Այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 11-ին, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունը։

«Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի ապօրինի հորատման աշխատանքներին ի պատասխան ԵՄ-ի արգելող միջոցները գնահատելուց հետո ԵՄ խորհուրդը հինգշաբթի որոշում է կայացրել 1 տարով երկարաձգել պատժամիջոցները»,- ասվում է հայտարարության մեջ։