ԵՄ-ն մեկ տարով երկարացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
copy image url

ԵՄ-ն մեկ տարով երկարացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Արտաքին 3 տարի առաջ - 21:06 27-05-2021

ԵՄ խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է Սիրիայի ղեկավարության դեմ պատժամիջոցները մեկ տարով երկարացնելու մասին: Պատժամիջոցների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի հունիսի 1-ը՝ «քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնաճնշումների շարունակականության» պատճառով:

Միևնույն ժամանակ, որոշ փոփոխություններ են կատարվել սիրիական «սև ցուցակում»: Այսպիսով, դրանից դուրս են եկել հինգ մահացած մարդիկ։ Այսօր պատժամիջոցների ցուցակում ներառված է 283 մարդ և 70 կազմակերպություն: Դրանց դեմ պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում և դեպի Եվրոպա ճանապարհորդության արգելք։