Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 18:02 08-11-2021

Թուրքիան ավարտել է տեղական անտեսանելի կործանիչի առաջին մասի արտադրությունը

Թուրքական «Sabah» լրատվականի փոխանցմամբ՝ «Turkish Aerospace Industries» (TAI) պետական ​​ընկերությունն ավարտել է իր հինգերորդ սերնդի ազգային մարտական ​​ինքնաթիռի կամ TF-X անտեսանելի կործանիչի առաջին մասի կառուցումը:

«Յուրաքանչյուր քայլ, որ մենք ձեռնարկում ենք Թուրքիայի զարգացման ծրագրի համար, շատ կարևոր և արժեքավոր է մեզ համար, ուստի շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր շարունակել են միևնույն ուղին՝ աշխատելով եռանդով ու ջանասիրությամբ»,- լրատվականը մեջբերում է TAI-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլի հրապարակումը։

Կատարելագործված անտեսանելի կործանիչը բաղկացած կլինի մոտ 20,000 մասերից: Արտադրությունը նախատեսվում է ավարտել մինչև 2023 թվականը: «Sabah»-ի հաղորդմամբ՝ այն կներկայացվի մասնավորապես 2023 թվականի մարտի 18-ին, իսկ առաջին թռիչքը կիրականացնի 2026 թվականին։ Այնուհետև հաջորդ տասնամյակի ընթացքում ինքնաթիռը կսկսի փոխարինել ամերիկյան արտադրության F-16 չորրորդ սերնդի կործանիչներին:

Իսկ ահա Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ Թուրքիան հաջողությամբ փորձարկել է տեղական «Siper» հեռահար զենիթահրթիռային համակարգը: Դեմիրը թվիթերյան միկրոբլոգում մանրամասնել է, որ ՀՕՊ համակարգերը, որոնք 2023 թվականին մտցվել են բանակի զինանոց, շարունակելու են փորձարկումներ անցնել՝ հավելելով, որ Թուրքիան նախատեսում է ունենալ հակաօդային պաշտպանության մինչև վեց տարբեր համակարգեր:

Հիշեցնենք, որ այս նախագիծը ղեկավարում են թուրքական պաշտպանական հսկաները՝ «ASELSAN»-ը, «ROKETSAN»-ն ու Թուրքիայի գիտատեխնոլոգիական հետազոտությունների խորհուրդը։

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան