Երևան +13°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:01 08-11-2021

Հայտնի են դարձել ղազախական սրճարանում տեղի ունեցած պայթյունի մանրամասները

Ղազախական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ակտաու քաղաքի «Այանաթ» սրճարանում տեղի ունեցած պայթյունից հետո հիվանդանոցներ հոսպիտալացված անձինէ դեռևս չկան։

Նշվում է նաև, որ պայթյունի պահին սրճարանը փակ է եղել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չպարզված հանգամանքներում պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22:25-ին (Երևանի ժամանակով 20:25-ին): Շենքն ամբողջությամբ ավերվել է։ Դեպքի վայրում աշխատում է 20 փրկարար և վեց միավոր տեխնիկա։